ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ամեն ինչ սխալները գիտակցելուց է սկսվում

Ամեն ինչ սխալները գիտակցելուց է սկսվում
10.10.2024 | 14:10

Ես այն մտքին եմ, որ Աստված մեզ հետ խոսում է մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լեզվով: Իմ կյանքում եղել են բաներ, որոնց բացատրությունը ես չեմ կարողացել գտնել, որոնք ինձ անարդար են թվացել: Ժամանակի հետ վերաիմաստավորելով՝ որոշ բաներ հասկացել եմ, որ այդ ամենը իմ գործած սխալների հետևանք է եղել: Եղել են դրվագներ, որոնք ինձ հնարավորություն են տվել գիտակցել, շտկել այդ սխալները: Մարդկային էությունը միշտ ընդդիմանում է, բարդ է սեփական սխալի գիտակցումը տրվում, բայց Աստված, մեզ հետ խոսելով, յուրաքանչյուրիս տալիս է այդ հնարավորությունը: Ոմանք օգտվում են այդ հնարավորությունից, ոմանք՝ ոչ: Այսօր էլ այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր երկրի, մեր ժողովրդի հետ, դժվար է տեղավորվում արդարության մասին մեր ունեցած պատկերացումներում: Սակայն որոշներս, որքան էլ դժվար է, գլխի ենք ընկնում, որ մեծ հաշվով ինքներս ենք շատ հարցերում մեղավոր եղել: Եվ եթե ժողովրդի մասշտաբով այդ գիտակցումը գերակշռի, մեզ տրվելու է հնարավորություն փոխել ամեն ինչ: Ոչ թե մխիթարվել, այլ փոխել: Ամեն ինչ սխալները գիտակցելուց է սկսվում: Կգիտակցե՞նք սխալները, կստանանք հնարավորություն, չենք գիտակցի, կընդդիմանանք, կզայրանանք, հպարտությունը չի թողնի, դրա պատասխանն էլ կստանանք: Ամեն դեպքում, ինչ էլ լինի, որ տարբերակն էլ լինի, արդար է լինելու:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ